Սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը հանդես են եկել ի պաշտպանություն Արցախի ժողովրդի

18 Նոյեմբերի 2024, 17:55

Քաղաքականություն

Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը սատարել են Հայաստանին և պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը` COP29-ի ասուլիսի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին

«Ես և սենատորը սատարում ենք Հայաստանին, անչափ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն ​​համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար», — նշել է Ուայթհաուսը: