Սեպտեմբերի 1-ը՝ Արցախում. լուսանկարներ
01 Սեպտեմբերի 2023, 15:33
Սեպտեմբերի 1-ը Արցախի դպրոցներում մեծ շուքով է նշվել, հնչել են հայրենասիրական երգեր:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում Գիտելիքի ու դպրության օրվան նվիրված միջոցառման սկզբում հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը շնորհավորական խոսքում նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո իրենք արտակարգ պայմաններում են շարունակում ապրել ու արարել.
«Շուրջ ինը ամիս տևող ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, ինչն իր անմիջական անդրադարձն է ունեցել և ունենում է Արցախի Հանրապետության գիտակրթական հաստատություններում ուսումնական աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու գործում»,-նշել է նախարարը:
Դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանն ասել է, որ այս ուսումնական տարում կաշխատեն ավելի մեծ եռանդով, համառությամբ ու հաստատակամությամբ: