Սեպտեմբերի 19-ն ամոթի խարան է ՀՀ իշխանությունների ճակատին. Բագրատ Սրբազան

19 Սեպտեմբերի 2024, 11:50

Քաղաքականություն

Սեպտեմբերի 19-ը մեր պատմության ամոթի և խայտառակության օրերից մեկն է և առաջին հերթին խարան է՝ դրոշմված ՀՀ իշխանությունների ճակատին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Հենց ՀՀ իշխանությունների հանցավոր անտարբերությունն ու անգործությունը հասցրեցին այս վիճակին։ Երբ ուղղակի իրենց աչքերի առջև մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մեր ժողովուրդը ստիպված եղավ հերթական ցեղասպանությանն առերեսվել, բնազրկվելու և գաղթի ճանապարհը բռնել։ Այս բոլորը խարան են առաջին հերթին իշխանություների ճակատին և այդպես էլ մնալու է»,-ասաց նա։

Սրբազանը նշեց, որ այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես նրանց, որոնք երաշխավոր են եղել արցախցիների անվտանգության համար։

«Շատ արցախցիներ անցնելով ցավի և կորովի այս ճանապարհը, մեզ հետ փայփայում են տուն վերադառնալու հույսը և կամքը, մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը: Հեռու չի լինելու այն օրը, որ մենք ազգովի դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը և մեր հաղթանակները՝ վկան «Եռաբլուր»-ի և լքված մեր հեոսների շիրիմներն են»,- ասաց նա։