Սեպտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ Արցախում իրավիճակի հարցով

19 Սեպտեմբերի 2023, 22:01

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է սեպտեմբերի 21-ին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Նիստը պետք է տեղի ունենա հինգշաբթի», — ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես սպասվում է, հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին:

Այս օրերին ՄԱԿ-ում անցկացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը, ուստի նիստին հնարավոր է մի քանի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությունը:

Հիմա եթերում