Սեպտեմբերի 22-ից մեկնարկում է Alpha News-ի նոր եթերաշրջանը
18 Սեպտեմբերի 2025, 20:05
Լրատվական թողարկումները եթերում կլինեն արդեն օրական երեք անգամ՝ 14:00-ին, 17:00-ին և 21:00-ին։ Նոր փուլը կբերի մի շարք թարմ նախաձեռնություններ, նոր հաղորդումներ և ձևաչափեր։
Արդեն իսկ գործարկվել է «ԱԼՖԱ մեդիա կենտրոն»-ը, որը կծառայի որպես հարթակ ասուլիսների, մասնագիտական դասընթացների և հանրային քննարկումների համար՝ նպաստելով մեդիայի և հասարակության միջև բաց երկխոսությանը։
Երևանի, Մոսկվայի, Լոս Անջելեսի խմբագրությունները և մեր մյուս թղթակցական կետերը աշխարհով մեկ կշարունակեն լուսաբանել հայաստանյան և միջազգային զարգացումները, ուշադրության կիզակետում կլինեն նաև մարզային խնդիրները ու այն թեմաները, որոնք հաճախ դուրս են մնում հիմնական ուշադրությունից։ Ավելի շատ լրատվություն և ավելի շատ նոր նախագծեր՝ նոր եթերաշրջանում։
Շարունակեք հետևել մեզ՝ տեղեկացված լինելու համար։