Սեպտեմբերի 23-ին իր դռները կբացի «Սարյան մշակութային կենտրոնի» նորակառույց շենքը

28 Օգոստոսի 2023, 10:48

Հայեր

Սեպտեմբերի 23-ին իր դռները կբացի «Սարյան մշակութային կենտրոնի» նորակառույց շենքը։ Այն իսկական տուն կդառնա ԱՄՆ-ում ապրող հայերի և, հատկապես, երեխաների ու երիտասարդների համար։

Շենքը հագեցած է լուսավոր ու հարմարավետ սրահներով և սենյակներով։ Երեխաները «Կոմիտաս ուսուցողական կենտրոնի» օգնությամբ կյուրացնեն հայոց լեզվի և գրականության, երաժշտության, նկարչության, արվեստի այլ ճյուղերի հմտությունները։

Ամենատարբեր տարիքի երեխաների հետ կաշխատեն ԱՄՆ-ի լավագույն մասնագետները։ Իսկ շենքի պատկերասրահը ամեն ամիս կներկայացնի Ամն-ում կամ Հայաստանում ստեղծագործող լավագույն արվեստագետներից մեկի աշխատանքները։ Հարմարավետ դահլիճն էլ կհյուրընկալի զանազան շնորհանդեսների, ֆիլմերի, քննարկումների սիրահարներին։ «Սարյան մշակութային կենտրոնը» ցանկանում է իր մշակութային շնչով ու ստեղծարար մտքով վարակել բոլոր նրանց, ովքեր վաղուց արդեն այս ամենի կարիքն ունեն։

Նյութը՝ Արմինե Գեղամյանի ֆեյսբուքյան էջից