Սեպտեմբերին լինելու է այս մարդկանց հեռացումը՝ նեռի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազան

22 Օգոստոսի 2024, 20:08

Քաղաքականություն

Սեպտեմբերին լինելու է ճշմարտության հաղթանակը, այս մարդկանց հեռացումը՝ նեռի գլխավորությամբ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով ՀՀ օրվա իշխանությունների՝ Բաքու գնալու Ադրբեջանի հրավերն ընդունելու հավանականությանը՝ Սրբազանն ասաց․

«Գնան Ադրբեջան ի՞նչ անեն, գնան ստորանալո՞ւ։ Այն քաղաքում, որտեղ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտում տառապում է, որտեղ մեր գերիներն են, գնան ի՞նչ անեն։

Բայց քանի որ այս մարդիկ ներկայացնում են ադրբեջանական իշխանություններին, կարող է և գնան»։