Սերգեյ Աղաջանյանը հերթական ռեկորդն է սահմանել

18 Օգոստոսի 2024, 21:39

Հայեր

Բազմատոնանոց տեխնիկայի և ուժային համարների քարշակման աշխարհի ռեկորդակիր Սերգեյ Աղաջանյանն աղջիկների հետ Կաբրիոլետ քարշակելու Ռուսաստանի ռեկորդ է սահմանել՝ մեքենան 3 րոպե 51 վայրկյանում քարշ տալով 152,1 մետր: Միևնույն ժամանակ, մեքենայի ընթացքի ժամանակ Սերգեյը փչել ու պայթեցրել է բժշկական 10 ջեռակ (грелка)։

«Այս համարում համակցված են էքստրիմի երկու բարդ տարրեր։ Ուժ՝ տրանսպորտի տեղաշարժ, և բեմականացում՝ այս դեպքում ջեռակներ փչել մինչ դրանք պայթեն: Իմ ռեկորդը նվիրում եմ ռուս կանանց», — ասել է Սերգեյ Աղաջանյանը։

Աղաջանյանի ռեկորդը գրանցվել է Ռուսաստանի ուժային էքստրիմի ֆեդերացիայի կողմից: