Սերգեյ Բաբայանը երեք մենահամերգ կունենա Շվեյցարիայի «Verbier» փառատոնում
18 Հուլիսի 2025, 16:48
Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար Սերգեյ Բաբայանը ելույթ կունենա հեղինակավոր միջազգային «Verbier» փառատոնում, որն ամեն տարի անցկացվում է Շվեյցարիայի համանուն լեռնային հանգստավայրում։
Առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Վերբիեի պատմական եկեղեցում, իսկ հուլիսի 22-ին և 25-ին երաժիշտը ելույթ կունենա հանրահայտ «Կոմբին» համերգասրահի բեմում։
Սերգեյ Բաբայանն ամերիկահայ դաշնակահար է, ում կարիերան ներառում է համագործակցություն աշխարհի առաջատար նվագախմբերի հետ, այդ թվում՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Քլիվլենդի նվագախմբի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։