Սերգեյ Չլիյանցի ֆիլմը՝ միջազգային կինոփառատոնի հաղթող
11 Մարտի 2025, 12:04
Ռեժիսոր Սերգեյ Չլիյանցի «Քամի» ֆիլմը «Կրակի ոգին» միջազգային կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի։ Հաղթողին հայտարարել է ժյուրիի անդամ Յուրի Մորոզը:
«Սերգեյ Սոլովյովի անվան «Золотая тайга» մրցանակը լավագույն ազգային դեբյուտային ֆիլմի համար շնորհվում է ռեժիսոր Սերգեյ Չլիյանցի «Քամի» ֆիլմին», — ասել է Մորոզը՝ հայտարարելով հաղթողին փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Ես որոշեցի վերադառնալ իմ իսկական կինեմատոգրաֆիկ մասնագիտությանը։ Ես, ամեն դեպքում, ռեժիսոր եմ ըստ կրթության և, հույս ունեմ, ըստ կյանքի: Հիմա կլինի իմ ռեժիսորական դեբյուտը: Ցանկացեք ինձ ուժ և առողջություն: Շնորհակալություն ևս մեկ անգամ», — բեմից ասել է Չլիյանցը։