Սերգեյ Չլիյանցի ֆիլմն առաջադրվել է «Նիկա» հեղինակավոր մրցանակի
02 Մարտի 2026, 12:30
Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան հայտարարել է 2025 թվականի «Նիկա» ազգային կինոմրցանակի թեկնածուների անունները։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված է «Քամի» ֆիլմը, որի ռեժիսորն է Սերգեյ Չլիյանցը։
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա մարտի 23-ին «Մոսսովետ» թատրոնում։ Ռեժիսորն առաջադրվել է նաև «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։