Սերգեյ Չլիյանցի «Քամի» ֆիլմն արժանացել է հինգ մրցանակի

31 Հունվարի 2026, 16:05

Մշակույթ

Կինոգետների, կինոքննադատների և կինոլրագրողների «Սպիտակ փիղ» ազգային մրցանակաբաշխությունն ամփոփել է 2025 թվականի արդյունքները: Մրցանակների քանակով առաջատար է դարձել Սերգեյ Չլիյանցի «Քամի» ֆիլմը՝ ստանալով հինգ մրցանակ, այդ թվում՝ գլխավոր մրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմի սյուժեն ծավալվում է մի գյուղում, որը վերապրել է պատերազմ և համաճարակ: Գլխավոր հերոսները՝ Կատյան և Իվանը, ապրում են աղքատության մեջ: Իվանը մեկնում է ծովափ՝ սնունդ փնտրելու՝ խոստանալով սիրեցյալին դատարկաձեռն չվերադառնալ: Ճանապարհին նա հանդիպում է ուղեկից Սերգեյին, ում հետ զրույցներ է ունենում աշխարհի վերջի, կյանքի ու մահվան մասին:

«Սպիտակ փիղը» անկախ մրցանակ է, չունի պետական ֆինանսավորում: Մրցանակների հանձնման առանձին հանդիսավոր արարողություն չի անցկացվում: