Սերգեյ Դանիլյանը՝ «Ոսկե Տրեզինի» մրցանակակիր

20 Նոյեմբերի 2024, 11:09

Հայեր

«Պիկովայա դամա» բալետը հաղթող է ճանաչվել «Ոսկե Տրեզինի 2024» մրցանակաբաշխության «Լավագույն թատերական դեկորացիայի նախագիծ» անվանակարգում:

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Մեծ թատրոնի բեմում տեղի է ունեցել Պ. Չայկովսկու համանուն օպերայի մոտիվներով «Պիկովայա դամա» բալետի համաշխարհային պրեմիերան։

«Ոսկե Տրեզինի» միջազգային մրցանակն ամեն տարի շնորհվում է ճարտարապետության, դիզայնի, ռեստավրացիայի, սցենոգրաֆիայի և թանգարանային գործի բնագավառում առավել արժեքավոր նախագծերի հեղինակներին: Մրցանակի դափնեկիրների աշխատանքները, որոնք ընտրվել են 32 երկրների ավելի քան 200 փորձագետների կողմից, մտնում են թանգարանային ֆոնդ և ցուցադրվում «Ճարտարապետությունը որպես արվեստ» ամենամյա ցուցահանդեսում:

«Ոսկե Տրեզինի» մրցանակն ու դիպլոմը ստացել է Մեծ թատրոնի պրոդյուսերական, հյուրախաղային գործունեության և մտավոր սեփականության վարչության պետ Սերգեյ Դանիլյանը: