Սերգեյ Եզոյանը՝ Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր
10 Ապրիլի 2025, 18:45

Ռուսաստանաբնակ Սերգեյ Եզոյանը դարձել է Սուզդալում կայացած բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սերգեյը հաղթել է Վորոնեժի և Կուրսկի ներկայացուցիչներին, սակայն եզրափակիչ դուրս գալու համար նախատեսված երրորդ մենամարտում պարտվել է Իրկուտսկի մարզիկին: «Պայքարը հավասար էր։ Սերգեյին մեկ քայլ էր մնում մինչև հաղթանակը։ Բայց սպորտում վայրկյանները շատ բան են որոշում։ Սերգեյը մի քանի սխալ թույլ տվեց, արդյունքում միավորներով զիջեց մրցակցին»,- պարզաբանել է «Լիդեր» մարզադպրոցի մարզիչ Տիգրան Մարաբյանը։
Եզոյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի կազմում՝ երրորդ տարին անընդմեջ զբաղեցնելով 3-րդ տեղը երկրի առաջնությունում: