Սերգեյ Գալիցկին ընդգրկվել է ամենաքննարկվող ռուս միլիարդատերերի թոփ-15-ում

18 Դեկտեմբերի 2024, 12:52

Հայեր

Forbes-ը «СКАН-Интерфакс»-ի վերլուծաբանների հետ միասին կազմել է ամենաքննարկվող ռուս միլիարդատերերի վարկանիշը:

2024 թվականին ամենաքննարկվող միլիարդատերերի վարկանիշում ընդգրկվել են 15 խոշոր գործարարներ, որոնց ամենից հաճախ հիշատակել են լրատվամիջոցները, իսկ նրանց մասին լուրերն ամենաշատ դիտումներն են հավաքել:

Հայկական արմատներով ռուսաստանցի գործարար, հասարակական գործիչ, «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականատեր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ ևւ սեփականատեր, Կրասնոդարի պատվավոր քաղաքացի Սերգեյ Գալիցկին զբաղեցրել է վարկանիշի տասներորդ հորիզոնականը:

Ապրիլին հայտնի դարձավ, որ գործարարի «Ռուսական տերուար» գինեգործարանը 2023 թվականի արդյունքներով ստացել է 78,5 միլիոն ռուբլու շահույթ։ Ընկերության եկամուտը կրկնապատկվել է՝ հասնելով 204 միլիոն ռուբլու։

Ըստ վարկանիշային աղյուսակի՝ Telegram ընկերության հիմնադիր Պավել Դուրովը դարձել է Ռուսաստանի ամենաքննարկվող ռուս միլիարդատերերը։ Երկրորդ տեղում Տատյանա Կիմն է (Wildberries ընկերության հիմնադիր), երրորդ տեղում՝ «Ռուսալ» և «EN+Group» միավորված ընկերության ղեկավար Օլեգ Դերիպասկան։

Հիմա եթերում