Սերգեյ Գրիգորևի ցուցահանդեսը՝ Ղրիմում

12 Փետրվարի 2025, 12:20

Մշակույթ

Սուդակ քաղաքի պատմության թանգարանում ներկայացվել է Ղրիմի հայ նկարիչների միության, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Սերգեյ Գրիգորևի «Ընտրանի» անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 32 գեղանկարներ:

Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Հայկական մեղեդի» ստեղծագործությամբ՝ Գեորգի Շենդերևի անվան մանկական երաժշտական դպրոցի մանկավարժ Վեներա Մամուտովայի կատարմամբ:

Թանգարանի կողմից երաժշտական նվեր է մատուցել մեթոդիստ Սալիե Մամուտովան՝ կատարելով Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» և հայկական ժողովրդական հայտնի «Ով, սիրուն, սիրուն» երգերը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը:

Սերգեյ Գրիգորևը ծնվել է 1946թ-ին Թբիլիսիում: 1974թ. կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետը: Նրա ուսուցիչներն էին ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ Հովհաննես Զարդարյանը և Ղուկաս Չուբարյանը։