Սերգեյ Կուրղինյան․ Թատրոնի ռեժիսորն ու քաղաքական գործիչը
11 Նոյեմբերի 2024, 23:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Խորհրդային և ռուսաստանյան քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, քաղաքագետ, վերլուծաբան և «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը ծնվել է 1949թ-ին Մոսկվայում։
Նա ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտը, ինչպես նաև հեռակա ավարտել է Շչուկինի անվան թատերական ինստիտուտը: Ժամանակին մի շարք թատերական ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում։
Սերգեյ Կուրղինյանը Մոսկվայի «Տախտակների վրա» թատրոնի հիմնադիրն է, ինչպես նաև թատրոնի ռեժիսորն ու դրամատուրգը:
Կուրղինյանը նաև «Փորձարարական ստեղծագործական կենտրոն» միջազգային հասարակական հիմնադրամի նախագահն է։
Նա ճգնաժամային վերլուծության մասնագետ է՝ կենտրոնանալով «թեժ կետերում» գործընթացների վերլուծության վրա:
2011 թվականին ի հայտ եկած «Ժամանակի էությունը» հասարակական շարժման համար գաղափարական հիմք դարձած «Ժամանակի էությունը» հեղինակային հաղորդումների շարքի հիմնադիրն է, «Ժամանակի դատարան» և «Պատմական դատավարություն» ծրագրերի համահաղորդավարը, ինչպես նաև «Խաղի իմաստը», «Նպատակ» հեղինակային հաղորդումների վարողը:
Սերգեյ Երվանդովիչը հասարակական-քաղաքական թոք-շոուների բազմակի հաղթող է
Բացի այդ․ Կուրղինյանը «Ժամանակի էությունը» թերթի հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն է, «Կրասնայա վեսնա» լրատվական գործակալության հիմնադիրը: Նա նաև բազմաթիվ գրքերի հեղինակ է: