Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը զրուցել են հեռախոսով

24 Մարտի 2025, 17:28

Քաղաքականություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր։

Մոսկվայում բարձր են գնահատել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում գրանցված առաջընթացը։