Սերգեյ Միքայելյանի «Սիրահարված սեփական ցանկությամբ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը՝ Սանկտ Պետերբուրգում
21 Փետրվարի 2024, 21:28
Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Միքայելյանի «Սիրահարված սեփական ցանկությամբ» ֆիլմի հատուկ ցուցադրությունն՝ ի պատիվ խորհրդային և ռուս հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Յանկովսկու հոբելյանի։
Ֆիլմը կցուցադրվի փետրվարի 23-ին «Ավրորա» կինոթատրոնում:
Սերգեյ Միքայելյանը ծնվել է Մոսկվայում։ Հայրը՝ Գերասիմ Միքայելյանը (ծնունդով Հայաստանից) հայտնի գրող էր։ 1937 թվականին Միքայելյան ավագը ձերբակալվել է, և Սերգեյն այլևս չի տեսել հորը։ Ինքը՝ ռեժիսորը, անցել է պատերազմի միջով։
Միքայելյանի կինոդեբյուտը կայացել է միայն 42 տարեկանում։ Նրա առաջին պրեմիերան երկրաֆիզիկոս գիտնականների մասին ֆիլմն էր՝ հիմնված Դանիիլ Գրանինի «Ամպրոպն եմ սանձում» վեպի վրա։
Կինոյում հերթական հաջողությունը «Սիրահարված իր ցանկությամբ» ֆիլմն էր։ Միքայելյանը ցանկանում էր ֆիլմ նկարել լավ, հասարակ մարդու մասին: Սկզբում սցենարը կոչվում էր «Ստեղծիր ինքդ քեզ»:
Իր երկար կյանքի ընթացքում Միքայելյանը հասցրել է ոչ այնքան շատ ֆիլմեր նկարել, բայց դրանք դիտելու է մեկից ավելի սերունդ։ Եվ նույնիսկ չիմանալով, թե որ դարաշրջանում են նկարահանվել այդ ֆիլմերը, կզգան, որ դրանք բարի, ազնիվ և ոչ անտարբեր մարդկանց մասին են։