Սերգեյ Մովսիսյան․ Շախմատի օլիմպիական չեմպիոնը

02 Նոյեմբերի 2024, 23:50

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նոյեմբերի 2-ը գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի ծննդյան օրն է:

Շախմատիստը ծնվել է Թբիլիսիում, 1994 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Չեխիա, 8 տարի հանդես է եկել Սլովակիայում: Նա հաղթել է տարբեր մրցաշարերում՝ Բեռլինում, Տրենչինում, Շալեում, Համբուրգում, Սանկտ Պետերբուրգում և բազմաթիվ այլ քաղաքներում ու երկրներում:

Մովսիսյանը շախմատի 40-րդ օլիմպիադայի և աշխարհի 8-րդ թիմային առաջնության հաղթող է՝ հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում: Նա նաև Չեխիայում, Սլովակիայում և Հայաստանում անցկացվող շախմատի յոթ օլիմպիադաների մասնակից է: Սերգեյն ամենաբարձր վարկանիշին հասել է 2009 թվականին, երբ դարձել է աշխարհի 10-րդ շախմատիստը՝ վաստակելով 2751 միավոր:

Ի դեպ, Մովսիսյանը տիրապետում է 9 լեզվի։

Սերգեյ Մովսիսյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևների՝ «Մովսես Խորենացի» մեդալով և Պատվո շքանշանով: