Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես` Վարշավայում

18 Հոկտեմբերի 2024, 13:54

Մշակույթ

Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։

Ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։

Սերգեյ Փարաջանովի ինքնատիպ արվեստը ներկայացնող ցուցահանդեսը գրավել է լեհ արվեստասեր հանրության ուշադրությունը. այն գործելու է մինչև 2025 թ. հունվարի 12-ը: