Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Բելգրադում

30 Նոյեմբերի 2024, 13:15

Մշակույթ

Բելգրադի հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա էին Սերբիայի խորհրդարանի պատգամավորներ, դեսպաններ, մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը։

Լուսանկարչական ցուցահանդեսի համակարգող Վահան Ստեփանյանը ներկայացրել է Ելենա Կարուսաարի հրաշքով գտնված ֆոտոշարքը, որը մանրամասն պատմում է Փարաջանովի վերջին աշխատանքի մասին:

Ցուցահանդեսի բացմանը՝ կինոփառատոնի լեփլեցուն դահլիճում հաջորդել է տաղանդաշատ ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս.Փարաջանով» ֆիլմի սերբական պրեմիերան, որը սքանչելի կերպով ներկայացրել է մեծանուն հայ ռեժիսորի ստեղծագործական ժառանգությունը։