Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կներկայացվի Վենետիկի կինոփառատոնին

29 Հուլիսի 2023, 00:28

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի ֆիլմը կներկայացվի Վենետիկի կինոփառատոնին։ Ծրագրում ընդգրկված է 1965 թվականին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» հայտնի ֆիլմը, որը կցուցադրվի 20-րդ դարի վերականգնված ֆիլմերի ցանկում։

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծած ֆիլմը կներկայացվի ականավոր կինոդասականների ստեղծագործությունների հետ։

Վենետիկի 80-ամյակին կազմակերպող կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Լիդո կղզում։