Սերգեյ Շոյգուն և Արմեն Գրիգորյանը տարածաշրջանային իրավիճակի շուրջ քննարկում են անցկացրել

05 Նոյեմբերի 2025, 13:03

Քաղաքականություն

Կովկասում տիրող իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում։ Այս մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Մեզ համար կարևոր է համաժամանակեցումը: Այն ամենն, ինչը վերաբերում է տարածաշրջանում, ընդհանուր առմամբ Կովկասում, Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին և տարբեր իրադարձություններին, պահանջում է մեր մշտական ուշադրությունը, խորհրդակցությունները»,- ասել է նա:

Գրիգորյանն, իր հերթին, վստահեցրել է, որ «պատրաստ է կիսվել մանրամասներով» տարածաշրջանի իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։ Խորհրդակցության շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ։