Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր

29 Հունվարի 2024, 17:21

Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։

Նվագախմբից հայտնել են, որ մաեստրոյի ղեկավարությամբ Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգը սպասվում է արդեն այս տարի, փետրվարի 5-ին։

Սերգեյ Սմբատյանը 2019 թվականից հանդիսանում է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։