Սերգեյ Թակմազյանի համույթը՝ «Վարպետների նվագախումբ» մրցույթի 1-ին կարգի դափնեկիր
12 Մարտի 2025, 09:20
Սոչիի ազգային մշակույթների Լազարյան կենտրոնի «Ռետրո» համույթը, որի ղեկավարը Սերգեյ Թակմազյանն է, մասնակցել է «Վարպետների նվագախումբ» գործիքային կատարման միջազգային մրցույթին։ Այս մասին հաղորդում է «Կուլտուրա Սոչի» տելեգրամյան ալիքը:
Ա․ Իսպիրյանի «Վարդավառ»-ը «Փողային և հարվածային գործիքներ» անվանակարգում արժանացել է 1-ին կարգի դափնեկրի դիպլոմի: