Սերգեյ Խաչատրյանի սոնատների ձայնասկավառակը հաղթել է գերմանական հեղինակավոր մրցույթում
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի վերջին ձայնասկավառակը՝ նվիրված Իզայի 6 սոնտաներին, Preis der deutschen Schallplattenkritikի գերմանական քննադատների եռամսյա մրցույթի կամերային երաժշտության անվանակարգում ճանաչվել է հաղթող։ Այս մասին օրում է «Օրեր»-ը։
Ձայնասկավառակում տեղ են գտել բելգիացի կոմպոզիտոր Էժեն Իզայի(1858-1931 թթ.) 6 սոնատները ջութակի համար՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ։
Հայ վիրտուոզ ջութակահարը օգտագործել է Իզայի անձնական ջութակը, որով նա նվագել է իր կենդանության օրոք։ Նրանից առաջ այդ ջութակը եղել է այլ նշանավոր ջութակահարների մոտ։ Այս ջութակը Սերգեյին տրամադրել է Նիպոն երաժշտական հիմնադրամը, որը ջութակի սեփականատերն է 1995 թվականից։