Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը քրոջ՝ դաշնակահար Լուսինե Խաչատրյանի հետ կմասնակցի «ХI Festival Bal y Gay» մասշտաբային միջոցառմանը, որը տեղի կունենա օգոստոսի 8-23-ը:
Երաժիշտներն օգոստոսի 9-ին Ռիբադեո քաղաքում ելույթ կունենան «Auditorio Hernan Naval» բեմում։