Սերժ Ավետիքյան․ Ֆրանսիական կինոյի հայկական դեմքը

01 Դեկտեմբերի 2024, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 1-ը ֆրանսահայ հայտնի դերասան Սերժ Ավետիքյանի ծննդյան օրն է:

Սերժ Ավետիքյանը ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում: Իսկ ահա նրա ծնողները ծնվել են Ֆրանսիայում, որոնց ծնողները Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայից գաղթել էին Ֆրանսիա։ 1947 թվականին Ավետիքյանների ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։

Ապրելով Երևանում՝ նա հաճախել է ֆրանսիական դպրոց։ Սակայն երբ Սերժ Ավետիքյանը 15 տարեկան էր, նրա ընտանիքը կրկին որոշեց վերադառնալ Ֆրանսիա։

Պատանեկան տարիներին Ավետիքյանը քոլեւջում սովորելու զուգահեռ մասնակցում էր սիրողական ներկայացումների։ Մեդոնի դրամատիկական արվեստների կոնսերվատորիայում ուսումն ավարտելուց հետո նա 1971 թվականին ժամանել է Փարիզ, որտեղ սկսել է աշխատել Փարիզի կոնսերվատորիայի ուսանողների հետ ։

Սերժ Ավետիքյանը 1978 թվականին ընկերների հետ որոշել է թատերախումբ հիմնել, որից հետո բեմադրել են մի քանի թատերական ներկայացումներ: Բացի թատրոնում աշխատելուց, նկարահանվել է նաև կինոյում։ 1988 թվականին, շարունակելով իր ստեղծագործական գործունեությունը, Սերժ Ավետիքյանը հիմնել է իր սեփական կինոստուդիան:

Նա նկարահանվել է «Լաբիրինթոս», «Անհետ կորածը», «Վերադարձ Հայաստան», «Գեղեցիկ կյանք» և այլ ֆիլմերում:

Սերժ Ավետիքյանը՝ որպես դերասան և ռեժիսոր բազմաթիվ հայտնի մրցանակների և պարգևների, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի։