Սերովում Միջին Ուրալի ժողովուրդների օրվա առիթով ներկայացվել են հայկական խոհանոցի ուտեստներ

14 Սեպտեմբերի 2025, 16:10

Մշակույթ

Սվերդլովսկի մարզի Սերով քաղաքի Մետալուրգների մշակույթի պալատում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Միջին Ուրալի ժողովուրդների օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց խոհանոցը, ազգային զգեստներն ու կենցաղային իրեր։

Տոնական միջոցառմանը հայ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են ազգային խոհանոցի ուտեստներ, այդ թվում՝ տոլմա։

Միջին Ուրալի ժողովուրդների օրն ավանդաբար նշվում է աշնան առաջին կիրակի օրը։