Սերպուխովում տեղի կունենա Եվգենի Պետրոսյանի մենահամերգը

10 Մարտի 2025, 16:06

Հայեր

Հայկական արմատներով ռուսաստանցի հումորիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվայի մարզի Սերպուխովի «Ռոսիա» մշակութային կենտրոնում այսօր տեղի կունենա իր մենահամերգը:

«Ես այսօր համերգ ունեմ Սերպուխովում», — ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ իրեն դուրս են գրել հիվանդանոցից:

Շաբաթ օրը Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան հայտնել էր, որ արտիստը հիվանդանոցում է։