Սերը մանրուքների մեջ է. Ստեփանակերտի տուն-ինտերնատում 91-ամյա Գոհարն ու 93-ամյա Արթուրն ամուսնացել են
26 Հունիսի 2023, 19:54
Ստեփանակերտի տուն-ինտերնատում ապրող 91-ամյա Գոհարն ու 93-ամյա Արթուրը ամուսնացել են: Նրանք Արցախյան վերջին պատերազմից տեղահանվածներ են:
«Չգիտեմ էլ՝ ոնց ծանոթացանք: Հեռախոսս փչացել էր, գնացինք, որ սարքենք, ճանապարհին նկատեցի՝ ինձ խոսացնում ա: Աստիճանները բարձրանալ-իջնելիս ձեռքս էր բռնում: Ինձ ասեց՝ իմըս, ես առանց քեզ չեմ կարող ապրել, պետք է գնանք զագս»,- «Խոսում է Արցախ»-ի հետ զրույցում պատմում է նորապսակ Գոհար տատը:
Նա սկզբից հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե ջահել չեն: Հետո արել է այնպես, ինչպես ամուսինը՝ Արթուրն է ուզել: Նրանք դեռ ապրում են առանձին սենյակներում՝ հույսով, որ տուն-ինտերնատում սենյակ կազատվի: Գոհար տատիկը նշում է, որ սերը տարիք չի ճանաչում, սերը մանրուքների մեջ է:
Տեսանյութը՝ «Արցախն է խոսում»-ից