Սև Օհանյանն ու Մադլեն Շարաֆյանը մասնակցել են «Օսկար 2026»-ի հավակնորդների ավանդական ճաշկերույթին

14 Փետրվարի 2026, 15:30

Հայեր

Բևերլի Հիլզի «Beverly Hilton» հյուրանոցում փետրվարի 10-ին տեղի է ունեցել «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխության նոմինանտների ավանդական ճաշը։ Հոլիվուդյան աստղերի շարքում այս միջոցառմանը ներկա են եղել նաև պրոդյուսեր Սև Օհանյանը և ռեժիսոր Մադլեն Շարաֆյանը։

Մադլեն Շարաֆյանը ամերիկահայ ռեժիսոր է, ում հեղինակած «Էլիո» մուլտֆիլմը հավակնում է մրցանակի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Շարաֆյանը դարձել է «Pixar» ստուդիայի պատմության մեջ առաջին հայուհին, որ նկարահանել է լիամետրաժ ֆիլմ:

Սև Օհանյանը ամերիկահայ պրոդյուսեր է, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել «Օսկար»-ի «Մեղավորները» կինոնկարի համար: Օհանյանի ֆիլմը ռեկորդ է սահմանել՝ առաջադրվելով ռեկորդային 16 անվանակարգերում։

Հիշեցնենք, որ «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:

Հիմա եթերում