Սև Օհանյանն ընդգրկվել է «Variety»-ի «41 Under 40: The New Leaders Class of 2025» ցուցակում
08 Օգոստոսի 2025, 18:20
«Variety» ամսագիրը ամերիկահայ կինոպրոդյուսեր և սցենարիստ Սև Օհանյանին ընդգրկել է հեղինակավոր «41 Under 40: The New Leaders Class of 2025» ցուցակում: «Կինո» անվանակարգում նա նշվել է որպես տաղանդավոր սցենարիստ, պրոդյուսեր և Proximity Media ընկերության համահիմնադիր։
Օհանյանն իր կարիերան կինոյում սկսել է 20 տարեկանում՝ «Իմ մեծ հայկական ընտանիքը» ֆիլմով։ Դեբյուտային աշխատանքից ստացված եկամուտը նա ուղղել է Կալիֆորնիայի Կինեմատոգրաֆիական արվեստների դպրոցի մագիստրատուրայում սովորելուն։
Այսօր նրա պրոդյուսերական պորտֆոլիոն ներառում է այնպիսի նշանավոր նախագծեր, ինչպիսիք են « «Հուդան և սև Մեսիան», «Տիեզերական ջեմ․ նոր ժառագություն », «Կրիդ 3»-ը, «Անհետ կորածը» և այլն: