Սև Օհանյանը պատրաստում է նոր սերիալ «Disney+»-ի համար
08 Ապրիլի 2026, 16:00
«Proximity Media» ընկերությունը, որը ղեկավարում են պրոդյուսերներ Սև Օհանյանը, Ռայան Կուգլերը և Զինզի Կուգլերը, «Disney+» հարթակի համար մշակում է «Անիմորֆներ» («Animorphs») սերիալը։ Այս մասին հայտնում է Variety.com-ը։
Նախագիծը հիմնված է Քեթրին Էփլգեյթի և Մայքլ Գրանտի հայտնի «Անիմորֆներ» գրքաշարի վրա, որը պատմում է հինգ դեռահասների մասին, որոնք պաշտպանում են Երկիրը այլմոլորակայիններից՝ միաժամանակ հաղթահարելով առօրյա դպրոցական խնդիրները։
Օրիգինալ շարքը բաղկացած է 54 վեպից և լայն ճանաչում է ձեռք բերել յուրահատուկ շապիկների շնորհիվ, որոնք պատկերում են հերոսների աստիճանական վերափոխումը կենդանիների։