13-ամյա Վահան Ավետիսյանն առաջին տեղն է գրավել K12 U1000 շախմատի առաջնությունում

30 Մայիսի 2025, 17:22

Սպորտ

Կալիֆորնիայից 13-ամյա Վահան Ավետիսյանը մասնակցել է «LA Spring Youth Chess Championship-2025» մրացաշարին և առաջին տեղը գրավել K12 U1000-ում: Նա արդեն երկրորդ անգամ է չեմպիոն դառնում, այն էլ իրենից տարիքով մեծերի խմբում:

Բացի այդ, Վահանը տարբեր մրցաշարերում ցուցաբերելով փայլուն խաղ՝ բազմաթիվ գավաթներ է նվաճել:

Վահան Ավետիսյանը Dasa2 առցանց հարթակի սան է, որը բոլորին կապում է Հայաստանից ժամանած որակավորված ուսուցիչների հետ։ Վահանի շախմատի մարզիչը Անի Մարտիրոսյանն է: