Սևան համայնքի մարզիկները մրցանակներ են նվաճել քիք-բոքսինգի միջազգային առաջնությունում

15 Նոյեմբերի 2023, 23:45

Սպորտ

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում գործող «Սևան» քիք-բոքսինգի խմբի մարզիկները երկու մրցանակ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում։

Ինչպես հայտնում են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարի մասնակիցների թվում էին Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ղազախստանի մարզիկները։

«Սևան» քիք-բոքսինգ խմբի մարզիչ Ալեքսանդր Մարտիրոսյանի սան Էդվարդ Սահակյանը դարձել է 1-ին մրցանակակիր, իսկ Վահե Շութոյանը զբաղեցրել է պատվավոր հարթակի 2-րդ հորիզոնականը:

«Սևան համայնքի մարզական կենսագրության մեջ ավելացան հերթական նվաճումները, որոնք խոսում են նվիրված ու քրտնաջան աշխատանքի մասին։ Մենք հպարտորեն ու ցնծությամբ ենք դիմավորել մեր շնորհալի  մարզիկներին»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։