Սևան Նիշանյանը հայտարարել է «Թուրքիայի հայկական աշխարհագրություն» նախագծի մեկնարկի մասին

23 Սեպտեմբերի 2024, 16:00

Կրթություն

Թուրք գրող և հրապարակախոս Սևան Նիշանյանը հայտարարել է «Թուրքիայի հայկական աշխարհագրություն» նախագծի մեկնարկի մասին։

Նախագիծը, որը հասանելի է www.nisanyanarmenian.com կայքում, ըստ հեղինակի, Թուրքիայի հայկական անցյալի վերաբերյալ մինչ օրս ընդգրկուն, օբյեկտիվ, քննադատական աղբյուրն է։

2500 բնակավայր (ամբողջությամբ քարտեզի վրա), ավելի քան 1000 էջ տեքստ։ Նախագիծը հասանելի է հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով:

Սևան Նիշանյանը թուրքական բանտից փախել է 2017 թվականին և հաստատվել Հունաստանում։