Սևանում բացվել է «Մեր ձևով» շարժման գրասենյակը
08 Հոկտեմբերի 2025, 19:23
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը բացել է իր գրասենյակը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։
Բացման արարողությունից հետո շարժման մասնակիցները զրուցել են գրասենյակի այցելուների հետ և պատասխանել նրանց հարցերին։
Ավելի վաղ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն առաջարկել է Սևանա լիճը դարձնել ձմեռային զբոսաշրջության կենտրոն՝ Գեղարքունիքի մարզի զարգացումը խթանելու համար։