Սևաստոպոլում տեղի կունենա «Արարատ» պարային համույթի համերգը
22 Մարտի 2024, 09:40
Ապրիլի 6-ին Սևաստոպոլ քաղաքում տեղի կունենա հայկական «Արարատ» պարարվեստի համույթի համերգը: Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական համայնքի պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Միջոցառումը տեղի կունենա Սևծովյան նավատորմի սպաների տանը և նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:
«Արարատ»-ը Ղրիմում հայկական պարեր կատարող ամենապահանջված պարի համույթներից է, հանրապետական և միջազգային փառատոների մշտական մասնակից, բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Համույթի հիմնական նպատակը ազգային մշակույթի ավանդույթների պահպանումն ու տարածումն է: