Սևծովյան գավաթի խաղարկությունում հայ մարզիկները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
06 Հուլիսի 2024, 10:28
Կուբանում անցկացվող «Սևծովյան գավաթի» համառուսաստանյան մրցույթում Հայաստանից մարզիկները մրցել են ձեռնամարտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի մասնաճյուղը։
Մրցաշարի ավարտին հայ մարզիկները տարբեր տարիքային և քաշային կարգերում նվաճել են մեկ արծաթե և 5 բրոնզե մեդալ։
Մարզիչները Կամո Սալնազարյանն ու Հայաստանի ձեռնամարտի ֆեդերացիայի նախագահ Զալիկո Համբարյանն են։