Սևդա Սևան․ Բուլղարիայում Հայաստանի առաջին դեսպանը
06 Նոյեմբերի 2024, 23:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հոկտեմբերի 6-ին ազգությամբ հայ բուլղարագիր գրող Սևդա Սևանի ծննդյան օրն է։
Սևդա Սևանը ծնվել է 1945թ. նոյեմբերի 6-ին Բուլղարիայում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայի ընտանիքում:
Ուսանել է Բուրգասի հայկական վարժարանում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի բուլղարական բանասիրության ֆակուլտետը:
Որպես գրող իր ստեղծագործական ուղին սկսել է 1962 թվականից և իր համար վերցրել Սևդա Սևան կեղծանունը: Արդեն 1969 թվականին լույս է տեսել «Քար քարի վրա» բանաստեղծությունների ժողովածուն, դրանցից շատերը թարգմանվել են հայերեն: Նա լայն ճանաչում է ձեռք բերել «Ռոդոսթո, Ռոդոսթո…» վեպով, որը թարգմանվել է հայերեն և ռուսերեն:
Գրել է նաև «Որևէ տեղ Բալկաններում» (1987թ.), «Տեր-Զոր» վեպերը (եռագրություն), որոնցում ներկայացված են Մեծ եղեռնը, Բալկաններում զորավար Անդրանիկի և բուլղարական զորամասերի ազատագրական համատեղ գործողությունները։
Սևդա Սևանը նաև 1988 թվականին Բուլղարիայում նկարահանված «Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի սցենարիստն է:
1994-2005թթ. զբաղեցրել է Բուլղարիայում Հայաստանի առաջին դեսպանի պաշտոնը:
Սևդա Սևանը շատ էր սիրում Հայաստանը և հաճախ էր գալիս պատմական հայրենիք և հայտնի է նաև իր հայանպաստ հասարակական գործունեությամբ։
Նրա ամուսինը բուլղարացի հայտնի գրող Վրբան Ստամատովն է։
2005 թվականին Սևդա Սևանը պարգևատրվել է բուլղարական «Стара планина» շքանշանով, արժանացել է բուլղարական ազգային գրական «Կոնստանտին Կոնստանտինով» մրցանակի՝ «Հեղինակ» անվանակարգում: Նա ստացել է «Петя Караколев» մրցանակը բուլղարական մանկական գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար։