Սեվերոբայկալսկում հայկական խաչքար են տեղադրել

02 Հոկտեմբերի 2024, 11:11

Մշակույթ

Ռուսական Սևերոբայկալսկում խաչքար են տեղադրել՝ ի նշան հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

Այսօր Բուրյաթիայում բնակվում է մոտ 2000 հայ, որոնցից միայն 50-ը՝ Սևերոբայկալսկում։ Այստեղի Սփյուռքը փոքր է, բայց համերաշխ։ Այսօր նրանք սեփական ուժերով Սևերոբայկալսկում տեղադրել են խաչքար, որը հանդիսանում է հայ ժողովրդի հավատի խորհրդանիշ։

Մեկ տոննայից ավելի կշռող քարե կոթողը բերվել է Հայաստանից։ Խաչքարի պատրաստման, տեղափոխման և տեղադրման համար ծախսվել է 1,5 մլն ռուբլի: Գումարը հավաքել են հայերը՝ և՛ Սևերոբայկալսկում, և՛ Ուլան-Ուդեում։ Հուշարձանը տեղադրվել է Կազանի Աստվածամոր տաճարի տարածքում։ Այժմ այս վայրում միաձուլվում է երկու խաչ՝ ռուս ուղղափառը և հայ առաքելականը: