Սևիկյանը կարող է մեծ ապագա ունենալ. Խորեն Բայրամյան

09 Մարտի 2024, 13:02

Սպորտ

«Ռոստով»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը կիսվել է կիսապաշտպան Էդգար Սևիկյանի՝ «Ֆերենցվարոշում» հեռանկարների մասին։

Բայրամյանի խոսքով՝ ինքը Սևիկյանին հանդիպել է Ռոստովում, և միայն դրական տպավորություն է ունեցել իր հայրենակցի մասին: Բայրամյանը հավելել է, որ Սևիկյանին հաջողություն է մաղթում ապագայում:

«Նա բարձրացավ Եվրոպայի առաջնություն։ Հետո ամեն ինչ կախված է նրանից։ Տաղանդ կա, դուք ինքներդ տեսաք։ Եթե նա ցուցադրի նույն ֆուտբոլը, ապա մեծ ապագա կունենա»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Սևիկյանը հանդես է եկել «Պարի ՆՆ»-ի մրցաշրջանի առաջին կեսում, որից հետո տեղափոխվել է հունգարական «Ֆերենցվարոշ»։

Ֆուտբոլիստը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 7 գոլի հեղինակ։ Հունգարիայի հավաքական տեղափոխվելուց հետո ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը երկու անգամ։