Սևիկյանը կվերադառնա, մենք հավատում ենք նրան. «Ֆերենցվարոշ»-ի մարզական տնօրեն

31 Մայիսի 2025, 11:24

Սպորտ

Հունգարական «Ֆերենցվարոշ» ֆուտբոլային ակումբի մարզական տնօրեն Տոմաշ Հայնալն ամփոփել է չեմպիոնական մրցաշրջանը: Նա նշել է, որ ակումբը հույսեր է կապում վարձավճարով խաղացող ֆուտբոլիստների՝ Էդգարի Սևիկյանի և Պետեր Բարատի վերադարձի հետ։

«Մենք հավատում ենք Էդգար Սևիկյանին: Նա արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ մեր թիմում: Անցած ամռանը նա զգաց, որ իրեն նոր խթան է պետք և ցանկացավ փոխել միջավայրը։ Սակայն նա կվերադառնա և կլինի մեզ հետ»,-ասել է Հայնալը:

Նշենք, որ Սևիկյանը վարձավճարով հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է հունգարական «Ֆերենցվարոշ»-ին։