Սևիկյանը խնդիրներ չունի, որ ընտրել է Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի հավաքականը

08 Հոկտեմբերի 2023, 15:00

Սպորտ

Նիժնի-Նովգորոդի «Պարիի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ասել է, որ խնդիրներ չի ունենում այն պատճառով, որ ընտրել է Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի հավաքականը:

«Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ: Ես ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչ լավ է։ Ես բաց եմ թողել Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքը, բայց գնալու եմ այս հավաքին»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերել RB Sport-ը։