Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

26 Հունիսի 2024, 15:22

Սպորտ

Հայ ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձել է Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Բրոնզե մեդալի է արժանացել 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:

Այսօր՝ հունիսի 26-ին, Հայաստանի հավաքականի կազմում 3 ըմբիշ (Մարատ Աճեմյան, Յուրի Մխիթարյան և Ալեքս Մարգարյան) կպայքարի ոսկու համար, իսկ Արթուր Ամոյանը՝ բրոնզե մեդալի համար: