Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը. ՔԿ

08 Հուլիսի 2025, 19:37

Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օհանյանը ՔԿ է հրավիրվել իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք է ներկայացվել, «Հայաստան» խմբակցության ղեկավարը հրաժարվել է ցուցմունք տալուց։

«Ս.Օ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,– հայտնեցին ՔԿ–ից: