Սեյրան Օհանյանին հարցաքննում են Քննչական կոմիտեում
08 Հուլիսի 2025, 17:39
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս պահին հարցաքննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։
Նշվում է, որ Օհանյանը հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վարույթի շրջանակում։
«Ենթադրվում է, որ նրան այսօր մեղադրանք կներկայացվի, քանզի երեկ ՔՊ-ն տվել էր իր համաձայնությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։