Սգում ենք հայ ժողովրդի հետ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանություն

07 Դեկտեմբերի 2023, 15:00

Հայեր

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել համացանցում:

«Հայ ժողովրդի հետ միասին գլուխ ենք խոնարհում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին», — ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: